Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան


Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան

  • 14-03-2022 18:00:39   | Հայաստան  |  Քաղաքական

ԱԺ նախկին պատգամավոր,  «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրում է
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ներգրավվելու եմ Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում՝ ստանձնելով Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի կարգավիճակը:
 
Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված այս բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը և սպասարկել ազգային-պետական շահերը: 
 
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»:
Նոյյան տապան  -   Քաղաքական