Արարատ Միրզոյանի հարցազրույցը պարզաբանում չի տալիս մի քանի սկզբունքային հարցերի։ ԱԳ նախարարն ասում է` ադրբեջանական առաջարկությունները թերի են, բայց չի պարզաբանում` դրանք պաշտոնական Երեւանն ընդո՞ւնել է, թե՞ ոչ։ Կամ ասում է` ԼՂ-ի կարգավիճակը պետք է հստակեցվի, սակայն վերացական ինչ-որ արտահայտություններով չի նշում` որն է հայկական կողմի տեսլականը։
Պաշտոնական Երեւանի վարքագծի մասին ես ունեմ դիրքորոշում, որն առայժմ չեմ ուզում արտահայտել։ Միակ ցանկությունս այն է, որ Փաշինյանն ու նրա թիմը հերթական անգամ չմոլորվեն աշխարհաքաղաքական լաբիրինթոսում, որովհետև դրա գինը դարձյալ Հայաստանն ու ժողովուրդն են վճարելու։