Փոխզիջումը հասունանում է. Պատերազմը փակուղում է դրել Ռուսաստանին ու Ուկրաինային


Փոխզիջումը հասունանում է. Պատերազմը փակուղում է դրել Ռուսաստանին ու Ուկրաինային

  • 18-03-2022 17:21:05   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է
 
«Պաշտոնական Մոսկվան` Լավրովի շուրթերով, բացահայտել է, թե ինչ ասել է Ուկրաինային ներկայացված «դենացիֆիկացիայի» պահանջը։ Դա այլեւս ոչ թե «նացիստների ու նարկոմանների կառավարությունը» տապալելն է, այլ այն օրենքների չեղարկումը, որոնք «դիսկրիմինացնում» են ռուսախոս բնակչությանը։
 
Պատերազմը փակուղում է դրել Ռուսաստանին ու Ուկրաինային։
 
Մոսկվայի համար դժվար է ամբողջ Ուկրաինան «կլանելը», Կիեւը ռեսուրսներ չունի` ռուսական զորքը իր երկրից հեռացնելու համար։
 
Նման պատերազմն այլեւս մաշեցնում է հակամարտության երկու անմիջական կողմերին։
Երկուստեք հռետորաբանության որոշակի փոփոխություն է տեղի ունենում։ 
 
Այսօրվա ստատուս- քվոն փաստաթղթավորման անհրաժեշտություն ունի, ինչի հետեւանքով` Ուկրաինան, անշուշտ, կունենա որոշակի տարածքային զիջումներ, բայց կպահպանի իր ինքնիշխանությունը` չեզոքության, բայց արտաքին քաղաքականության զգալի ինքնուրույնության բաղադրիչներով։
 
Իհարկե, Ուկրաինայում շատերը համաձայն չեն լինի նման կոմպրոմիսներին, բայց դա է ռեալ պոլիտիկի կանոնը։
Ռուսաստանում քիչ չեն մարդիկ, որ պարտություն են համարելու ցանկացած սցենար, որը չի ենթադրում ամբողջ Ուկրաինայի «կլանումը»: Բայց այսօրվա Ռուսաստանն օբյեկտիվորեն չի կարող նման խնդիր լուծել ու պետք է բավարարվի նրանով, որ կարողացավ «ռուսական աշխարհի» որոշ տարածքներ հետ բերել ու ամենակարևորը` լուծել Ուկրաինայի չեզոքության, ՆԱՏՕ-ում չլինելու խնդիրը։
 
Կարծում եմ` նկարագրածս Պուտինն ու Զելենսկին գիտակցում են և առաջիկա օրերին կամ շաբաթներին փոխզիջումը հասունանալու է»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն