Անկարայի միջնորդական դերակատարությանը դեմ չեն թե Մոսկվայում եւ թե Կիեւում


Անկարայի միջնորդական դերակատարությանը դեմ չեն թե Մոսկվայում եւ թե Կիեւում

  • 21-03-2022 16:46:12   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է
 
Hurriyet-ին տված հարցազրույցում ուշագրավ հայտարարություններ է արել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլին։ 
Նա ասել է, որ ռուսական և ուկրաինական պատվիրակությունները համաձայնեցրեցրել են ապագա պայմանավորվածությունների 6 կետերից 4-ը, որոնք վերաբերում են Ուկրաինայի չեզոքությանը, դեմիլիտարիզացիային, դենացիֆիկացիային, ռուսաց լեզվի կարգավիճակին։
 
Թուրք նախարարն ասել է, թե դեռ համաձայնություն չկա Ղրիմի ու Դոնբասի կարգավիճակների հարցերում։
 
Այստեղ ուշագրավ է ոչ այնքան Չավուշօղլիի բովանդակային բացահայտումները, որքան` Անկարայի միջնորդության ամրագրումը, որին սկզբունքորեն դեմ չեն թե Մոսկվայում եւ թե Կիեւում։
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն