Բաքվի առաջարկներում, մեծ հաշվով, անընդունելի ոչինչ չկա. Արարատ Միրզոյան


Բաքվի առաջարկներում, մեծ հաշվով, անընդունելի ոչինչ չկա. Արարատ Միրզոյան

  • 21-03-2022 16:59:09   | Հայաստան  |  Քաղաքական

Մեր ընկալումն այն է, որ ըստ էության՝ մարտի 10-ին մեզ փոխանցված ադրբեջանական առաջարկներում, մեծ հաշվով, անընդունելի ոչինչ չկա, այլ բան է, որ այդ առաջարկներն ամբողջապես չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության հնարավոր օրակարգը: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
 
«Ահա մեր պատասխանները եկել են լրացնելու, ամբողջացնելու այդ օրակարգը: Մեր պատասխաններում առանցքային ու սկզբունքային ենք համարում Լեռնային Ղարաբաղի հայության իրվունքները և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի հասցեագրումը: Ահա, այս ամբողջական հենքի վրա մենք պատրաստ ենք սկսել բանակցություններ և այս առաջարկով էլ մենք դիմել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, կարող եմ բառացի ասել՝ կազմակերպելու Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը և Հելսինկյան եզրափակիչ ակտը»,-ասաց Միրզոյանը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play