Չավուշօղլուի հետ պատրաստակամություն ենք հայտնել գործընթացը պսակել սահմանների բացմամբ. ԱԳ նախարար
21-03-2022 17:45:06 | Հայաստան | Քաղաքական
Անթալիայում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու հետ մեր հանդիպմանը երկուստեք կարևորվել է հարաբերությունների նորմալացման, կարգավորման գործընթացի հետագա ընթացքը: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա շեշտեց՝ հանդիպման ընթացքում վերահաստատել են, որ պատրաստակամություն ունեն այս գործընթացն առանց նախապայմանների տանել առաջ և ի վերջո պսակել այն հարաբերությունների հաստատմամբ և երկրների միջև սահմանների բացմամբ։
Նա հիշեցրեց, որ Անթալիայում հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։