Պոպուլիզմն ու ընդդիմությունը


Պոպուլիզմն ու ընդդիմությունը

  • 22-03-2022 18:08:13   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է
 
Ընդդիմությունը միշտ փորձում է պոպուլիզմն օգտագործել կառավարության դեմ: Դրա լավագույն օրինակը ներկայիս վարչապետն է, ով արտաքին ու ներիշխանական աջակցության շնորհիվ կարողացավ խաղալ հանրության ամենապարզունակ բնազդների վրա ու կարողացավ փողոցի միջոցով գալ իշխանության: 
 
Այդ պոպուլիզմը երկու հիմնական մեխ ուներ, սոցիալական ընդվզում ու հակաղարաբաղիզմ.
- սոցիալական դժգոհություն՝ հարուստներ և աղքատներ դիսկուրսի շրջանակում, 
- Արցախը հանձնելը, որն ավելի քողարկված ձևով էր ներկայացվում:
 
Գործող վարչապետի ՛՛հաջողված պատմությունը՛՛ (success story) փորձում են կրկնել գործող ՛՛ընդդիմությունները՛՛:   
Նրանց պոպուլիզմի հիմնական թեզերն են.
- Արցախում դավաճանություն է տեղի ունեցել,
- սևեր ու սպիտակների բաժանման մեջ իսկական սևերը, այսինքն կոռուպցիոներներն ու տգետները, իշխանության եկած խառնամբոխն է:
 
Երկու դեպքում էլ չկա իրական քաղաքական օրակարգ: Եթե 2018-ին սոցիալական պոպուլիզմն ուներ ազդեցություն ժողովրդի մի ստվար զանգվածի բնազդների վրա ու հույս էր ներշնչում, որ գոնե ինչ-որ առումով ապագայի հեռանկար է բացվում, ապա ներկայիս ընդդիմադիրների պոպուլիզմն ապագայի որևէ հեռանկար չունի, զուրկ է ինտելեկտուալ բաղադրիչից ու  չունի որևէ ստրատեգիական  առաջարկ լայն հանրության համար:
 
Ներկա քաղաքական իրականությունը չի կարող որևէ հանգուցալուծման հանգեցնել: Առաջ շարժվելու համար, առաջին հերթին,  սա  պետք է ուղղակի ֆիքսել:
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն