Human Rights Watch-ը հավասարության նշան է դրել Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական և ադրբեջանական ուժերի միջև. Սամսոնյան


Human Rights Watch-ը հավասարության նշան է դրել Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական և ադրբեջանական ուժերի միջև. Սամսոնյան

  • 22-03-2022 19:17:05   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը գրում է
 
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է World Report  2021թ․ զեկույցը, որտեղ անդրադարձ կա ղարաբաղյան երկրորդ պատերազմին։
 
Հայաստանի վերաբերյալ բաժնում նշված է, որ մարտերի ընթացքում հայկական ուժերը անկանոն հարձակումներ են իրականացրել ծանր հրետանիով և բալիստիկ հրթիռներով բնակելի հատվածների վրա, որտեղ ռազմական թիրախներ չեն եղել և որը հանգեցրել է քաղաքացիական զոհերի։ Կիրառվել է նաև կասետային զինամթերք, որն արգելված է միջազգային իրավունքով։
 
Ադրբեջանին վերաբերող հատվածում կազմակերպությունը արձանագրում է, որ մարտերի ընթացքում ադրբեջանական ուժերի ոչ ճշգրիտ օդային հարձակումների պատճառով վնաս է հասցվել բնակավայրերին։ Հարձակումներ են ենթակառուցվածքների վրա, ինչպիսիք են էլեկտրակայանները,
դպրոցները, մասնավոր բնակավայրերը և ձեռնարկությունները, հիվանդանոցները և ընդհատվել է ծառայությունների կանոնավոր մատակարարումը, ինչպիսիք են էլեկտրաէներգիան,
գազ, ջուրը։ Ադրբեջանական ուժերը ևս օգտագործել են կասետային զինամթերք։
 
Այսպիսով, կազմակերպությունը իր զեկույցում հավասարության նշան է դրել Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական և ադրբեջանական ուժերի միջև՝ ներկայացնելով, որ երկու կողմերն էլ խախտել են  միջազգային մարդասիրական իրավունքը։
Արձանագրենք, որ Ադրբեջանը վատ չի աշխատել և աշխատում՝ պատերազմի արդյունքները լեգիտիմացնելու, Արցախի ժողովրդի նկատմամբ գործած պատերազմական հանցագործությունների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հարցը ի վնաս մեզ հավասարակշռելու։ 
 
Գոհ լինենք, որ զեկույցը գոնե հիշատակում է Ադրբեջանում հայ ռազմագերիներին խոշտանգելու և նրանց դաժան, անմարդկային վերաբերմունքի ենթարկելու փաստերը:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play