Թշնամին մխրճվում է դեպի Շիկաքար-Քարագլուխը բարձունքը. բավական է...

Թշնամին մխրճվում է դեպի Շիկաքար-Քարագլուխը բարձունքը. բավական է...

  • 24-03-2022 19:41:23   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Թշնամին հետևողական է՝ զավթե՛լ հայոց հողը, ջնջե՛լ հայկական հետքը, դուրս մղե՛լ տեղաբնիկ հայ ժողովրդին իր հայրենի Արցախից, ինչպես ժամանակին եղավ Նախիջևանում, նախորդ դարասկզբին Արևմտյան Հայաստանում երիտթուրքերի քաղաքականության հետևանքով, արդ երիտադրբեջանցիներն են հին թուրքերի հետ: Ի՞նչ ենք մենք հակադրում հետևողական ցեղասպան քաղաքականությանը՝ ազգային արժեքների ուրացո՞ւմ, անկազմակերպ, ցածրորակ, անձնակենտրոն կառավարո՞ւմ, ստորին բնազդների բավարարո՞ւմ: Բավական է վախկոտ թշվառությունը, ինքնա և ժողովրդախաբեությունը, կառավարման իրեն սպառած և վարկաբեկված համակարգը պիտի ջախջախվի՝ թշնամին շարքերով առանց կրակոցի մխրճվում է դեպի Շիկաքար-Քարագլուխը բարձունքը, որը հսկում է Ակնայից մինչև Ասկերան ձգվող տարածքը։ Այն հանձնել՝ նշանակում է բացել Ստեփանակերտը, Շուշիի ճակատարգրական հանձնումից հետո աններելի է նման տխեղծ քաղաքականությունը....
 
քաղաքական գործիչ, ԵՊՀ դասախոս
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական