Արցախի կարգավիճակի հարցը Ստեփանակերտի ու Բաքվի երկխոսության թեմա պետք է դառնա


Արցախի կարգավիճակի հարցը Ստեփանակերտի ու Բաքվի երկխոսության թեմա պետք է դառնա

  • 25-03-2022 17:45:13   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Սուրան Սուրենյանցը գրում է.
 
«Նոյյան տապանին» տված վերջին հարցազրույցում հստակ ասել էի, որ ի պատասխան Ադրբեջանի 5 առաջարկությունների` Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի համանախագահությանը դիմելը չմտածված մանևր է։
Նիկոլ Փաշինյանն, ինչպես միշտ, ռիսկերը չէր հաշվարկել։
 
Ադրբեջանը ներկայացրել է 5 առաջարկություններ, նրա հետ ուղղակի երկխոսություն էր պետք` ՄԽ-ին խառնելու փոխարեն։
 
Չարվեց կամ արվեց մի քայլ, որը ընդհանուրի բերեց Բաքվի ու Մոսկվայի օրակարգերը։
Ադրբեջանական պատասխանը ու ռուսական անգործությունն Արցախում տեսանք։
 
Արցախի խորհրդարանը մի անիմաստ օրենք ընդունեց «Դեօկուպացված տարածքների մասին»։ Դրանից Արցախի ու նրա ժողովրդի անվտանգության մակարդակը չավելացավ. Արցախը մնաց առանց գազ, մի գյուղ ու մի քանի դիրք էլ զիջեցինք։ Սրա մասին էլ էի գրել։
 
Հիմա էլի բան կասեմ։
 
Հաստատ «հայրենասերները» «պարտվողականի» պիտակ կփակցնեն ճակատիս, հետո` մի քանի օրից «հայրենասիրական վայնասունով» «կնշեն» հերթական գյուղի կորուստը։
 
Երեւանը Բաքվի հետ պետք է երկխոսի ուղղակի, Արցախի կարգավիճակի հարցը Ստեփանակերտի ու Բաքվի երկխոսության թեմա պետք է դառնա։
 
Այս երկու ճշմարտությունները կարո՞ղ ենք հասկանալ, թե՞ էլի «հայրենասիրություն» ենք խաղալու...
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն