Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ


Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

  • 31-03-2022 18:00:20   | Ռուսաստան  |  Քաղաքական

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: 
 
Նշվում է, որ կողմերը քննարկել են իրավիճակը Ղարաբաղի շուրջ «շեշտը դնելով տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար գործնական խնդիրների լուծման վրա»։
 
Վերահաստատվել է եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների հետևողական կատարման կարևորությունը։
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական