Ուշքի եկեք, մեզ փորձում են դարձնել «իզգոյ»


Ուշքի եկեք, մեզ փորձում են դարձնել «իզգոյ»

  • 31-03-2022 19:45:23   | Հայաստան  |  Քաղաքական

Որքան էլ փորձենք շրջանցել կատարվող իրադարձությունները, այնուամենայնիվ չի ստացվում․․․
Այսպիսի նողկալի, զազրելի ու նենգ հարևան թշնամուս անգամ չեմ կամենա, թերևս միայն իրենց․․․Սրանք բոլոր ուղղություններով և ամբողջ ուժով, կեղծ քարոզչությամբ, սկսել են գործել Հայաստանի դեմ, վերագրելով մեզ՝ իրենց կատարած այլանդակությունները։  Որքանով է այս իշխ-ին հաջողվում դիմագրավել այդ անբարո գործողություններին, չգիտեմ․․․Նրանք այսօր սարսափելի մարտահրավերների առջև են կանգնած ․․․Արդյո՞ք  արվում, կամ գոնե փորձում է արվել հնարավոր ամեն ինչ, թշնամու վտանգավոր խաղերի դեմն առնելու համար, չգիտեմ․․․
Լավ, առայժմ թողնենք իշխանություններին, ես խոսքս ուղղում եմ ընդդիմադիր դաշտի խաղացողներին։ Քաղաքակիրթ երկրներում ընդդիմադիրները կռվում, պայքարում են հանուն գաղափարի, հանուն երկրի բարօրության և դա շատ գովելի է։ Առողջ ընդդիմություն ունենալու դեպքում շահում  են միայն ժողովուրդն ու  պետությունը։ Ինչ է  անում մեր ընդդիմությունը,․․․Հանուն պետության շահի՝  կարծում եմ ոչինչ․․․Այն իր ողջ պայքարը, եռանդն  ու ատելությունը ուղղել է իշխանությունների դեմ, և միայն մտածում է նրանց գլորելու մասին։ Եղբայր, միթե ձեր սրբազան նպատակն ու երազանքն այդքան էժան է․․․ՈՒշքի եկեք, մեր պետականությունը կործանման եզրին է, փորձեք այս պահին միավորվել, դեն նետել անձնական վիրավորանքները, մաղձը, անձնական շահը և միահամուռ ուժերով  երկրից հեռացնել մահացու վտանգը  և երբ ամեն ինչ կկարգավորվի, կխաղաղվի, այն ժամ մեջտեղ բերեք ձեր կուսակցական շահերը։  Այնպիսի տպավորություն ունեմ, որ  Հայաստանի յուրաքանչյուր անհաջողություն համարում եք իշխանությունների անձնական  պարտությունն ու ուրախանում եք, այնինչ դուք կարող եք ձեր ազնիվ գործողություններով միայն շահել ժողովրդի սիրտը և ցույց տալ ով՝ ով է․․․
Որպես մայր, տատիկ  և  վերջապես որպես հայուհի, խնդրում եմ դեն նետեք ձեր ամբիցիաները, և միավորվելով  փորձեք  ցրել Հայաստանի երկնքում հավաքվող սև, մութ ամպերը․․․․այլապես մեզ փորձում են դարձնել  «իզգոյ»․․․
 
գրող 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական