Վաղվանից ուղեվարձի փոփոխություն չի լինելու


Վաղվանից ուղեվարձի փոփոխություն չի լինելու

  • 01-04-2022 19:38:45   | Կոտայքի մարզ  |  Հասարակություն

Սիրելի′ հրազդանցիներ,
 
Երևան-Հրազդան երթուղին սպասարկող ընկերությունը տրանսպորտի ուղեվարձն այսօրվանից բարձրացրել էր` այն դարձնելով 750 ՀՀ դրամ:  
Անընդունելի համարելով հետևյալ գործելաոճը և կարևորելով  այն հանգամանքը, որ անհատ տաքսիներից ամենօրյա կերպով օգտվում են բազմաթիվ հրազդանցիներ և ուսանողներ, անմիջապես կապ եմ հաստատել երթուղին սպասարկող ընկերության սեփականատիրոջ հետ:
Հարգելի համաքաղաքացիներ, սեփականատիրոջ հետ ունեցած խոսակցությունից հետո տեղեկացնում եմ ձեզ, որ վաղվանից ուղեվարձի փոփոխություն չի լինելու,  և գործելու է նախկին արժեքը՝ 1 անձի համար` 500 ՀՀ դրամ:
 
Հրազդանի քաղաքապետ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն