Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանալին Մոսկվայում է` դուր գա դա որևէ մեկին, թե` ոչ. քաղաքագետ


Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանալին Մոսկվայում է` դուր գա դա որևէ մեկին, թե` ոչ. քաղաքագետ

  • 02-04-2022 17:02:44   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է
 
«Բրյուսելյան հանդիպման ու դրա հետ կապված ներքաղաքական համատեքստի մասին
 
✓ Բրյուսելում Խաղաղության պայմանագիր կամ դրան համարժեք փաստաթուղթ չի ստորագրվելու,
 
✓ Բոլորն են հասկանում, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի կենսական շահերի տարածք է ու ԼՂ խնդրի, հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանալին Մոսկվայում է` դուր գա դա որևէ մեկին, թե` ոչ,
 
✓ Նիկոլ Փաշինյանը փորձում է խաղաղության օրակարգին հասնել` հասարակությանն ահաբեկելու, նրան վախեցնելու միջոցով։ Դա ոչ այլ ինչ է, քան խաղաղության օրակարգը վիժեցնելու փորձ, որովհետև Փաշինյանի ծավալած դիսկուրսի հետեւանքով` իրական է դառնում Արցախի հայաթափման վտանգը,
 
✓ Փաշինյանի քաղաքական հիստերիան սնուցում է ընդդիմության "հայդատական մաքսիմալիզմը, որը ներքաղաքական հարթության վրա պրիմիտիվ ռևանշիզմ է, իսկ արտաքին քաղաքականության մեջ` պրիմիտիվ հակաթուրքականության ու հակաադրբեջանականության քարոզ,
 
✓ Փաշինյանի հռչակած "խաղաղության դարաշրջանի" օրակարգը պարզունակ կենաց է, քանի դեռ հայկական կողմը հստակ չի ձեւակերպել իր օրակարգը հայ- թուրքական հարաբերությունների ու ԼՂ խնդրի քաղաքական կարգավորման հարցերում,
 
✓ տիտղոսային ընդդիմության մաքսիմալիստական հռտեորաբանությունն որեւէ արժեք չունի, քանի դեռ նրա կողմից տրված չէ "Խաղաղության կամ պատերազմի" երկընտրանքի վերաբերյալ հստակ քաղաքական բանաձև։ Եթե ընդդիմությունը մերժում է հայ- թուրքական կամ հայ- ադրբեջանական դիալոգը, ո՞րն է նրա առաջարկած այլընտրանքը,
 
✓ ներքաղաքական հակադրության նոր փուլը որևէ կերպ չի չեզոքացնելու Հայաստանի առջև ծառացած անվտանգային ռիսկերը։ Նոր էսկալացիայի վերջում` ունենալու ենք ավելի"թրջված" Փաշինյան ու ավելի թուլացած ընդդիմություն։ Փորձենք ինքներդ ենթադրել` ո՞ւմ է դա պետք,
 
✓ հիասթափվելու առիթ, անշուշտ, կա, բայց ընկճախտի մեջ հայտնվելու պատճառ` ոչ։ Շուտով Հայաստանում կձեւավորվի քաղաքական այն կենտրոնը, որը կարող է ձեւակերպել Հայաստանի զարգացման տեսլականը` ԼՂ խնդրի կարգավորման, հարեւան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատման համատեքստում»։
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն