Ապրիլը լինելու է դժվարագույն ամիս. թունդ սլաքներ են ուղղվում դեպի Հայաստան


Ապրիլը լինելու է դժվարագույն ամիս. թունդ սլաքներ են ուղղվում դեպի Հայաստան

  • 04-04-2022 16:06:00   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը գրում է
 
«Ապրիլ ամիսը լինելու է մեզ համար դժվարագույն ամիս: Եվրոպան կանգնած է ռուսական գազից առհասարակ հրաժարվելու շեմին, իրանական գազը ունի երկու տարբերակ հասնելու Եվրոպա ` Սիրիա, Հայաստան (Սյունիք)։
Սիրիայի տարբերակը բացառված է, որովհետեւ Պուտինն այս հարցը վաղուց է լուծել... 
Մնում է Հայաստանը... շատ ու շատ արտաքին-քաղաքական թունդ սլաքներ են ուղղվում դեպի Հայաստան... 
 
Հայաստանը առջեւում ունի ապրիլի 6-ի` Ալիեւ-Փաշինյան հանդիպում Բրյուսելում, ԼՂ չկարգավորվող հիմնահարց, ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ  երկրի կարգավիճակ, Արեւմուտքի, Հյուսիսի, Թուրքիայի միջեւ մանեւրելու սահմանափակ ռեսուրսներ, ծանր վիճակում գտնվող բանակ եւ տնտեսություն, հետպատերազմյան շրջան, ընկճախտից դեռ դուրս չեկած հասարակություն։
 
Էս բոլոր հարցերը միասնաբար լուծելու փոխարեն նույն ապրիլ ամսին ամենքը օրացույցում մի օր են գտել ու համահայկական փրկության հերթական «միծինգին» են  կանչում ժողովրդին...
 
Էլեմենտար տրամաբանական շղթա հավաքելու բազա չունեն, ուր մնաց մի ողջ ազգի «փրկության» կամ աշխարհաքաղաքական ճգնաժամից մինիմալ կորուստներով դուրս գալու բանաձեւ ունենան...  
 
Սրա փոխարեն ուժերը մեկտեղեք, աչքներդ էլ լայն բացեք ու տեսեք, թե ինչ մակարդակում է  հենց այս պահին գտնվում Ադրբեջանի միջազգային լոբբինգը ու ինչ մակարդակում է մնացել մերը ...»: 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն