Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ. Իշխան Սաղաթելյան

Ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ. Իշխան Սաղաթելյան

  • 12-04-2022 20:28:23   | Հայաստան  |  Քաղաքական

Հարգելի հայրենակիցներ, 
 
Այս պահին տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական հանցավոր պայմանավորվածության գաղտնազերծումը։ Վերջիններս շատ արագ և միաժամանակ արձագանքեցին ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների հայտարարությանը, որ մեկնում ենք Արցախ  և անցակետին փոխանցեցին Արցախ մեկնող քաղաքական գործիչների անունները՝ պահանջելով թույլ չտալ մեր մուտքը Արցախ։
Բացահայտվեց Արցախը մեկուսացնելու, այնուհետև հայաթափելու դավադիր գործարքի հերթական փաստը:
Հատկանշական է, որ մեր այցի հետ կապված Ադրբեջանի և ՀՀ օրվա իշխանությունների արձագանքը նույնական էր և փոխլրացնող:
Տեղեկացնեմ, որ Արցախի խորհրդարանական բոլոր խմբակցությունների  ղեկավարների հետ մեր հանդիպումն ամեն դեպքում կայացավ՝ Աղավնոյի անցակետում: 
Մենք միասնական ու վճռական ենք Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող քաղաքականությունը վիժեցնելու և մեր երկրի շահերին տեր կանգնելու հարցում:
 
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր,
ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյան
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական