Վարչապետը ընդունեց իր մեղքը, Ռ. Քոչարյան և Ս. Սարգսյան, դուք էլ կանգնեք և ասեք, որ խաբել եք ժողովրդին. Սամսոնյան
13-04-2022 18:00:12 | Հայաստան | Մեկնաբանություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Անի Սամսոնյանը գրում է.
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ընդունեց իր մեղքը, որ հանրության և մեզ բոլորիս հետ անկեղծ չի եղել Արցախի հարցի և անվտանգությանը վերաբերող հարցերում:
Վերջապես:
Նույնը ակնկալում եմ Հայաստանի մյուս ղեկավարներից` մասնավորապես Սերժ Սարգսյանից և Ռոբերտ Քոչարյանից: Կանգնեք և ասեք, որ անկեղծ չեք եղել, խաբել եք ժողովրդին:
Լևոն Տեր-Պետրոսյանին չեմ նշում, որովհետև նա հրաժարական տվեց Արցախի հարցի լուծման սեփական հայեցակարգը առաջ մղելու անկարողությունից»:
Նշենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացում էր Կառավարության 2021 թվականի կատարողականը, որի ժամանակ անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցին և 44-օրյա պատերազմի դրվագներին: