Հայաստանի հետ կարգավորման գործընթացում թուրքական մարտավարությունն է՝ առավելագույնս բարձրացնել դրա գինը


Հայաստանի հետ կարգավորման գործընթացում թուրքական մարտավարությունն է՝ առավելագույնս բարձրացնել դրա գինը

  • 14-04-2022 17:48:37   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը գրում է.
 
«Թուրքիայի ԱԳ նախարարն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպման թեմային՝ երևի թե  նաև հայկական կողմից հնչած՝ «գործընթացի լճացումից» խուսափելու հայտարարություններին ի պատասխան(Չավուշօղլուի խոսքը՝ այստեղ
 
Թուրքական ուղերձների բովանդակության անգամ հպանցիկ վերլուծությունը թույլ է տալիս բնութագրել այս հարցում Անկարայի մարտավարական մոտեցումը՝ հնարավորինս ժամանակ շահել և առավելագույնս թանկ «վաճառել» գործընթացը բոլոր հնարավոր շահառուների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Արևմուտքի, Ռուսաստանի վրա և այլն։ Այդ նպատակով կիրառվում են ինչպես դիվանագիտական հռետորաբանության, այնպես էլ քաղաքական մանիպուլյացիայի հնարավոր հռետորաբանական հնարքները։
 
Այսպիսով՝
 
1. Կարծես՝ թուրքական կողմից անթաքույց կերպով փորձ է արվում տանել Թուրքիա-Հայաստան կարգավորման և Ադրբեջան-Հայաստան հաշտության գործընթացները զուգահեռ՝ Երևանի վրա առավելագույն ճնշում գործադրելու տրամաբանությամբ։
 
2. Հայկական կողմի գործելաոճի խիստ սուբյեկտիվ վերլուծությամբ և առանձին շեշտադրումներին մանիպուլյատիվ հղումներով բարձրացվում է կարգավորման գործընթացի բարդության աստիճանն ու դրա գինը՝ անուղղակի հիմնավորում ստեղծելով նաև սեփական դիրքորոշման համար առ այն, թե ինչու են ուշանում որևէ ոչ հակամարտային հարաբերությունների կարգավորման համար այնքան պարզ արարողակարգային քայլերը՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը»։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն