Ռուսաստանը փոխում է իր բովանդակային մոտեցումը ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում
15-04-2022 17:12:55 | Հայաստան | Մեկնաբանություն
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Կարելի է ենթադրել, թե որտեղից է «սնվել» Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթների բովանդակությունը
® ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը նշանակվել է Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Ըստ այդմ.
✓ Ռուսաստանը գործնականում դադարեցնում է իր մասնակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը` հույսեր չթողնելով մոտ հեռանկարում դրա ռեստավրացիայի համար։
✓ Ռուսաստանը փոխում է իր բովանդակային մոտեցումը ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում` առաջնությունը տալով ոչ թե Արցախի կարգավիճակի խնդրին, այլ` հայ-ադրբեջանական դիալոգին։
✓ Ռուսաստանը` իշխանության առաջին դեմքերի մակարդակով, քանիցս հայտարարել է, թե Արցախի կարգավիճակի հարցին պետք է անդրադառնալ ավելի ուշ։ Արդյո՞ք Մոսկվայի նոր մոտեցումն այդ դիրքորոշման ամրապնդումն է, թե՞ Ռուսաստանում կարծում են, թե Արցախի կարգավիճակը լուծվելու է հենց հայ- ադրբեջանական երկխոսության շրջանակում։
✓ Մեծ հաշվով` կարելի է ենթադրել, թե որտեղից է «սնվել» Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթների բովանդակությունը»։