Ձեռքներդ մի տաքացրեք կրակի վրա, որը կարող է բոլորիս այլրել


Ձեռքներդ մի տաքացրեք կրակի վրա, որը կարող է բոլորիս այլրել

  • 02-05-2022 16:11:49   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է
 
Փաշինյանը, հարյուրավոր մարդկանց բերման ենթարկելով, խնդիր չի լուծում։ Քաղաքական լուծումներ են պետք` ընդդիմության հետ դիալոգով կամ հասարակության հետ ուղիղ երկխոսությամբ։
 
Ընդդիմությունը շարունակ չի կարող փողոցներ փակել, եթե դա չի բերելու գործընթացին հանրային նոր խմբերի ինտեգրմանը։ Ընդդիմությունը պետք է դուրս գա վաբանկային տրամաբանությունից ու, իր հերթին, քաղաքական լուծումներ առաջարկի։
 
Իշխանությունից ու ընդդիմությունից քաղաքական լուծումներ ակնկալում եմ առաջիկա ժամերին, քանի դեռ գործ ունենք ոստիկանության ու ցուցարարների լոկալ բախումների հետ ու բանը չի հասել անտագոնիզմի այնպիսի նշաձողի, որից ելման կետ վերադարձ չկա։
 
Երբեմն երնեկ եմ տալիս այն մարդկանց անհոգությանը, ովքեր անվերապահորեն աջակցում են իշխանությանը կամ ընդդիմությանը։ Նրանք դադարել են մտածել ու ձեռքերը տաքացնում են մի կրակի վրա, որը կարող է բոլորիս այլրել։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն