Կայացավ «Մինորա» մշակութային կենտրոնի 20 ամյակին նվիրված հոբելյանական համերգը


Կայացավ «Մինորա» մշակութային կենտրոնի 20 ամյակին նվիրված հոբելյանական համերգը

  • 03-05-2022 18:29:50   | Հայաստան  |  Մշակույթ

Կայացավ «Մինորա» մշակութային կենտրոնի 20 ամյակին նվիրված հոբելյանական համերգը։
 
Համերգային ծրագրին մասնակցում էին ՀՀ լավագույն պարային համույթներից, ովքեր  երկար ու ձիգ 20 տարիների ընթացքում եղել են մեր կողքին։
Մեզ եկել էին ողջունելու իրենց անզուգական կատարումներով սիրված և ճանաչված երգիչներ՝ Գայա Արզումանյանը, Անդրանիկ սարկավագ Մանուկյանը, Ռուբեն Սասունցին, Լուսինե Առաքելյանը և այլք։
Հանդիսատեսի շարքերում կային հատուկ հրավիրված հյուրեր, ովքեր նույնպես իրենց ավանդն ունեն «Մինորա»-ի զարգացման գործընթացում։ Հատուկ հյուրերից էին՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը, համերգային ծրագրին ներկա էին նաև Հայաստանի Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի անդամները և ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը, ինչն ավելի պարտավորեցնող էր։ 
 
Շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր մի մասնիկն են մեր մեծ ընտանիքի։ 
 
«Մինորա»-ն 20 տարեկան է։
 
Դավիթ Գրիգորյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ