Հանրահավաքի մասնակիցները շարժվում են դեպի ԱԺ. Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում


Հանրահավաքի մասնակիցները շարժվում են դեպի ԱԺ. Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում

  • 04-05-2022 17:11:41   | Հայաստան  |  Քաղաքական

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած հանրահավաքի մասնակիցները Բաղրամյան պողոտայով բարձրանում են Ազգային ժողովի շենքի ուղությամբ, որտեղ ներկայացնելու են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը։ Նշենք, որ Ազգային ժողովում ընթանում է Կառավարության հետ հարցուպատասխան, որը, սակայն, բոյկոտել են ընդդիմադիր պատգամավորները: 
 
ԱԺ-ի շենքի մոտ ուժեղացված ծառայություն են իրականացնում ոստիկանական ուժերը։ ԱԱԾ-ն մինչ այս հաղորդագրություն էր տարածել նշելով, որ   ծառայությունում հավաստի օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի կազմակերպիչները մտադրված են այսօր անցկացվող ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում սադրանքների միջոցով հրահրել հակաօրինական գործողություններ և դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը և հարկադրել կատարելու որևէ գործողություն՝ այդ կերպ ապակայունացնել երկրի ներքին անվտանգությունը, խաթարել հասարակական կարգն ու անվտանգությունը։
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական