Մեր նշաձողերը կարող են երևալ միայն Եռաբլուրից․ միասնության երթ դեպի Եռաբլուր

Մեր նշաձողերը կարող են երևալ միայն Եռաբլուրից․ միասնության երթ դեպի Եռաբլուր

  • 05-05-2022 13:07:10   | Հայաստան  |  Հասարակություն

 
2022թ մայիսի 9 –ը:  Շուշիի ազատագրման 30-րդ տարեդարձն է: 
 
Մեր ոգու ու հաղթանակի, մեր տեսակի վերաարժորման ու զոհի կերպարի թոթափման 30 րդ տարին։
 
Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման օրը, արդեն ավանդավար՝ 2-րդ տարին անընդմեջ, Միասին շարժման նախաձեռնությամբ մեր հերոս նահատակների նկարներով կազմակերպվում է երթ դեպի Եռաբլուր։ 
 
Նախաձեռնության համահիմնադիր Գևորգ Թադևոսյան հանդես է եկել ուղերձով, որում ասվում է․
 
«Մայիսի 9-ը Շուշիի ազատագրման 30-րդ տարեդարձն է։
 
30 տարի առաջ մենք որոշեցինք և արեցինք։
 
Կարողացանք, որովհետև ՄԻԱՍԻՆ էինք,   ունեինք մեր «Ինչուն»։ Եվ դա բարձր էր ու մեծ 
Մենք հաղթեցինք, որովհետև հաղթական էինք, հնարավորինս կենտրոնացված, մոբիլիզացված։
 
Մենք հաղթեցինք, քանի որ կար հստակ առաջնորդող ձայն  ու  որոշում։
 
30 տարի հետո մենք չունենք Շուշին: Այն Շուշին, որ մեզ դարձրել էր հաղթական ու ինքնավստահ, թոթափել էր զոհի ու անօգնականի բարդույթը։
 
Ազատել մեզ մեր թուլությունը, անգործությունը, ծուլությունը հանգամանքների հետևում քողարկելու արդարացումից։
 
Մեր խնդիրներում ուրիշներին մեղադրելու անհեռանկարայնությունից։
 
30 տարի հետո մենք կանգնել ենք ոչ միայն  Արցախի, այլ նաև Հայաստանի, որպես պետություն լինել չլինելու առաջ։
 
30 տարի հետո մենք լուրջ ազգային, գոյաբանական ու արժեքային ճգնաժամի մեջ ենք հայտնվել։․․․ չգիտենք ուր ենք գնում և ԻՆՉՈՒ
 
Իրապես չի գործում ազգային ու պետական որևէ ինստիտուտ
 
Չունենք ազգային, պատասխանատու և սրտացավ վերնախավ, առաջնորդող ուժ և սկզբունքներ։
 
Մեր մտավորականներն էլ իրենց դրսևորել են իբրև վարձու երգիչներ՝ անհայրենիք, անսկզբունքային։
 
Հայրենիք-Սփյուռք գործակցության մասին խոսելն նույնիսկ անիմաստ է։
 
Ձեռքերը լավցել են բոլորը, իրար մեղադրում են բոլորը, իրեն մեղավոր է համարում ՈՉ ՈՔ
 
Այսօր խոսվում է նշաձողներից։ 
 
Այո, դա է մեր իրականությունը,  որ հենվում է իրողության վրա։
 
Այդպիսին է մեր ներքին ու արտաքին կշիռը և դրա հետևանքը, որին մենք  հետևողականորեն հասել ենք ձեր  շարունակական խաղերով։
 
Մինչ դեռ մեր նշաձողը պիտի բարձր լինի։ Բայց ոչ թե անիմաստ ու անպատասխանատու ճամարտակելով։ 
 
Առավել ևս նրանց կողմից ովքեր կռվի ժամանակ մոտ էլ չեն գնացել առաջնագծին և իրենց ու իրենց հարազատների գիտակցված բացակայությամբ արյունոտ են ու մեղավոր մեր նահատակների առաջ։
 
Մեր նշաձողը պիտի բարձր լինի մեր ազգային կազմակերպված ու հետևողական քայլերով, հստակ կեցվածքով։ Այն պիտի միտված լինի ազգային ու արդարության մթնոլորտի ու դրա զգացողության ապահովմանը։ Հասկանալի ու բաց խաղի կանոնների հաստատմանը։
 
Այն պիտի միավորի մեր ներուժը, բարձրացնի  մեր դիմադրական ուժը մեր կշիռը, ինքնագնահատականը։ 
 
Սա է ծնողը ՄԵՆՔ-ի մթնոլորտի, ՄԵՐ-ի մթնոլորտի և սա է կոչվում հայրենիք, որի համար ոչ միայն կարելի է մեռնել, այլ նաև կարելի է ապրել․․․
 
Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման 30-րդ տարեդարձի օրը  մենք երթով կշարժվենք Եռաբլուր։
 
Կշարժվենք մեր հերոս նահատակների նկարներով, ժամը 15։00 –ին։
 
Կգնանք նրանց հետ, նրանց կողքին․․․ և  հենց եռաբլուրում կազդարարենք,  որ մենք արժանի ենք հաղթանակին երբ միասին ենք։
 
ՄԻԱՅՆ ԵՐԲ միասին ենք։
 
Սա է մեր բարձր նշաձողի, և ընդհանրապես նշաձողի բարձրացման ամենակարևոր և թերևս միակ ճանապարհը։
 
Եկեք,  եթե ՄԻԱՍԻՆ ԵՆՔ․․․»
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն