Երկու ընդդիմադիր դաշինքները շարունակում են փախուստը ճշմարտության հետ առերեսումից. Վահագն Ալեքսանյան

Երկու ընդդիմադիր դաշինքները շարունակում են փախուստը ճշմարտության հետ առերեսումից. Վահագն Ալեքսանյան

  • 05-05-2022 20:22:36   | Հայաստան  |  Քաղաքական

Այսօր հաղորդավար Պետրոս Ղազարյանը առաջարկել է բանավեճ կազմակերպել ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի միջև։ 
Պարոն Կոնջորյանը, իհարկե, համաձայնել է և նույնիսկ առաջարկել, որ գեներալ Օհանյանը իր հետ ևս մեկ խմբակցության ղեկավար տանի բանավեճի՝ Արթուր Վանեցյանին։ 
Սակայն ինչպես հասկացա Սեյրան Օհանյանի արձագանքից՝ երկու ընդդիմադիր դաշինքները շարունակում են փախուստը ճշմարտության հետ առերեսումից։ 
Մնաց հասկանանք, թե ինչքան կտևի փախուստը՝ քաղաքացու հարկերի հաշվին վճարվող պատգամավորական աշխատանքից, թե չէ քաղաքական առումով այս երկու դաշինքների հետ ամեն ինչ պարզ է։
 
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական