Այս պահին այն բանակցային գործընթացը, որին մեր ներկայիս կառավարությունը առերեսվում է չի բխում մեր շահերից (Տեսանյութ)


Այս պահին այն բանակցային գործընթացը, որին մեր ներկայիս կառավարությունը առերեսվում է չի բխում մեր շահերից (Տեսանյութ)

  • 06-05-2022 19:01:28   | Հայաստան  |  Քաղաքական

ԵՊՀ երկրորդ կուրսի ուսանող, «5165» շարժման համակիր Գուրգեն Դանիելյանը նշում է, որ որպես երիտասարդ և ապագա միջազգայնագետ իր համար ավելի շատ գաղափարական խնդիր կա։
 
«Այս պահին այն բանակցային գործընթացը, որին մեր ներկայիս կառավարությունը առերեսվում է չի բխում մեր շահերից, մեղմ ասած: Խնդիրն այս պահին գլխավորես Արցախն Ադրբեջանի կազմ մտցնելն է: Երիտասարդներին կոչ եմ անում գիտակցել, որ այստեղ Արցախի լինելիության հարցն է լուծվում։ Որպեսզի հետագայում հնարավորություն ընձեռնվի ապագա մասնագետներին զբաղվել այդ հարցով, ներկայումս պետք է կանխվի այն գործընթացները, որոնցով Արցախը կլինի Ադրբեջանի կազմում: Ինձ հատկապես երեկոյան քննարկումների ձևաչափն է դուր գալիս, քանի որ մենք շփվում ենք տարբեր մասնագետների հետ, ովքեր չեն ծավալում դատարկ խոսակցություններ, այլ մասնագիտական խորհրդատվություն են իրականացնում: Այստեղ կարելի հասկանալ բոլորի մտածելակերպն ու կայացնել որոշում»:
 
Մանրամասն` տեսանյութում
 
Դավիթ Գրիգորյան
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական