Միասնության երթ դեպի Եռաբլուր. մեր երթը քաղաքական չէ

Միասնության երթ դեպի Եռաբլուր. մեր երթը քաղաքական չէ

  • 07-05-2022 09:50:44   | Հայաստան  |  Հասարակություն

 
Մայիսի 9  Շուշիի ազատագրման 30-րդ տարեդարձն է: 
 
Մեր ոգու ու հաղթանակի, մեր տեսակի վերաարժևորման ու զոհի կերպարի թոթափման 30-րդ տարին։
 
Շատ երկար կարելի է խոսել  Շուշիի մասին  և այն մասին,  թե Շուշվա ազատագրումը ինչ հետևանք ունեցավ  մեր ազգային ինքնագիտակցության վրա:
 
Շուշիի ազատագրումը ապացույցն էր, որ անհնարին ոչինչ չկա,  որ միշտ կա ճանապարհ և այդ ճանապարհը անցնում  է  կամքի,  հավատի ու նվիրումի միջով: 
 
30 տարի հետո մենք չունենք Շուշին: Այն Շուշին, որ մեզ դարձրել էր հաղթական ու ինքնավստահ, թոթափել էր  անօգնականի բարդույթը։
 
Ազատել մեզ մեր թուլությունը, անգործությունը, ծուլությունը հանգամանքների հետևում քողարկելու արդարացումից։
Մեր խնդիրներում ուրիշներին մեղադրելու անհեռանկարայնությունից։
 
Մայիսի 9-ին Շուշիի ազատագրման օրը, արդեն ավանդավար՝ 2-րդ տարին անընդմեջ, Միասին շարժման նախաձեռնությամբ մեր հերոս նահատակների նկարներով կազմակերպվում է երթ դեպի Եռաբլուր։ Երթը սկսվում է 15:00-ին Շառլ Ազնավուրի հրապարակից (Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ):
 
Երթը կեզրափակվի խոնարհումի և ոգեկոչման արարողությամբ։
 
Այս միջոցառումը չունի կուսակցական  քաղաքական հատվածային շարժառիթներ։
 
Այն ազատ է բոլոր մասնակիցների համար ովքեր ըմբռնում են Շուշիի խորհուրդը և մեր տեսակի ամրացման կարևորությունը։
 
 
 Միջոցառումը կազմակերպվում է ի  համերաշխություն և ի միասնություն․
 
 
Մեր նպատակը մեր միասնականությունն է, մեր ներուժի միավորումը,   մեր դիմադրական ուժի,   մեր կշիռը, հեղինակության ինքնագնահատականի բարձրացումը․ հանգամանքներ որ անհրաժեշտություն են մեր տեսակի ու պետության շարունակականության համար։
 
Միասնության երթը բաց է բոլորի համար, ովքեր կիսում են ՄԵՆՔ-ի ու ՄԻԱՍԻՆ-ի զգացողությունը։
Արգելվում է միջոցառման ժամանակ կուսակցական, քաղաքական, հատվածային որևէ  դրսևորում։
ԵԿԵՔ, ԵԹԵ ՄԻԱՍԻՆ ԵՆՔ․․․
 
 
Բոլոր հարցերի և առաջարկների համար զանգահարել     077719197, 041529505
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն

Արմենպրես
08-08-2022 11:00 | Ասուլիս

Արմենպրես