«Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը մեկնարկում է «Սեր Արցախ» բարեգործական ծրագիրը

«Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը մեկնարկում է «Սեր Արցախ» բարեգործական ծրագիրը

  • 10-05-2022 11:06:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի հայրենանվեր գործունեության հերթական ծրագիրն է «Սեր Արցախ» բարեգործական նախագիծը, որի շրջանակում Արցախում ծնված յուրաքանչյուր փոքրիկ ստանալու է իր առաջին նվեր-տուփը: Այս ծրագրի խորհուրդն է արժևորել պատմական հողի վրա ընտանիքներ կազմելու և երեխաների ապագան այստեղ կերտելու դերն ու կարևորությունը:
 
Նախագիծը մեկնարկելու է հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը` ի նշան 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ծնված և իրենց հայրենի հողին նոր կյանք տվող երեխաներին պաշտպանելու անհրաժեշտության և պատասխանատվության։
 
«Ծրագիրը չպետք է ընկալվի որպես կանոնավոր նվիրատվություն կամ բարեգործական նախաձեռնություն։ Այն ունի այլ նպատակ. կարևոր է, որ յուրաքանչյուր դոնոր նվիրաբերություն կատարի այն զգացումով, որ տուփն իր սեփական ընտանիքի նոր անդամի համար է:»-նշում է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Աննա Աստվածատուրյան Թերքոթը :
 
Նվեր-տուփերում ներառված բոլոր պարագաները բարձրորակ հայկական արտադրանք են և ձեռք են բերվում Հայաստանում ու Արցախում: Յուրաքանչյուր տուփ ներառում է գիշերանոց, քնապարկ, սրբիչներ, վերմակ, խնամքի հիմնական պարագաներ (անձեռոցիկներ, մանկական շամպուն, ջերմաչափ և ծծակ), ծննդկանի համար նախատեսված հիգիենայի պարագաներ, ինչպես նաև Հայաստանում անհատական պատվերով պատրաստված փափուկ մանկական գրքեր և փայտե անիվներով խաղալիքներ:
Նախաձեռնության գործընկերներն են «Lalunz ՍՊԸ», «Play Artsakh», «Tmblik», «Theopharma Imports ՍՊԸ» կազմակերպությունները:
 
«Սեր Արցախ» բարեգործական ծրագիրը հնարավորություն է ընձեռում սփյուռքահայերին, Հայաստանի բնակիչներին, ձեռնարկություններին և այլ նվիրատուներին` հովանավորելու Արցախում բնակվող ընտանիքներին ուղարկվող մեկ կամ մի քանի տուփերի ստեղծումը:
 
««Սեր Արցախը» ամբողջովին նվիրատվությունների վրա կենտրոնացած նախաձեռնություն է: Այն կգործի այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ պատրաստ կլինեն նվիրատվություններ կատարել և կհավատան ծրագրի առաքելությանը,»-ասաց Աննա Աստվածատուրյան Թերքոթը և հավելեց. «Մենք բոլորս էլ կարող ենք բարեգործություն անել: Սակայն այս ծրագիրն ունի նորաստեղծ ընտանիքների կողմից Արցախին կյանք և հույս տալու համար պատվելու և շնորհակալություն հայտնելու նպատակ»։
 
Սեր Արցախի մասին ավելին իմանալու կամ տուփ հովանավորելու համար այցելեք https://astvatsaturian.org/ser-artsahk-baby-box-initiative/ 
 
Գործընկեր դառնալու և «Սեր Արցախ» ծրագրում ներդրում կատարելու համար խնդրում ենք կապվել մեզ հետ [email protected]  հասցեով:
Հետևեք մեզ սոցիալական ցանցերում.
https://www.instagram.com/astvatsaturian.foundation 
 
Աննա Աստվածատուրյան Թերքոթը ամերիկաբնակ հայ գրող, բարերար, իրավաբան, Վեստբրուկ բնակավայրի քաղխորհրդի ընտրված նախագահ, «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի նախագահն է: Աննան նաև «Ոչ մի տեղ․ արտաքսման մի պատմություն» (անգլ.՝ Nowhere, a Story of Exile)  ինքնակենսագրական գիրքի հեղինակն է` հիմնված 11 տարեկանում գրված իր օրագրի վրա, որում նա ներկայացնում է Բաքվում հայերի ջարդերից փախչող իր ընտանիքի պատմությունը: 2013 թվականին նա Մենում հաջողությամբ աշխատել է օրենսդիր մարմնի կողմից Արցախի  Հանրապետության պաշտոնապես ճանաչման ուղղությամբ: Դրանից ի վեր Աստվածատուրյան Թերքոթը Հայաստանում և Արցախում իրականացրել է բարեգործական մի շարք ծրագրեր: 2020թ. հիմնել է «Աննա Աստվածատուրյան» բարեգործական հիմնադրամը: Հիմադրամի խոշոր նախագծերից է 44-օրյա պատերազմից հետո իրականացված «Արցախյան պատերազմ 2020. կորուստներ, մարտահրավերներ և դիմակայության զարգացման հնարավորություններ» հետազոտությունը: Այժմ «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը մեկնարկում է «Սեր Արցախ» ծրագիրը, որն ուղղված է Արցախում նորածին երեխաներ ունեցող ընտանիքների աջակցությանը:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն