Ադրբեջանը լուրեր է շրջանառվում, թե հայ մտավորականները դիմել են ՀՀ վարչապետին՝ անհապաղ խաղաղության պայմանագիր կնքելու խնդրանքով


Ադրբեջանը լուրեր է շրջանառվում, թե հայ մտավորականները դիմել են ՀՀ վարչապետին՝ անհապաղ խաղաղության պայմանագիր կնքելու խնդրանքով

  • 30-11--0001 00:00:00   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է.
 
«Ադրբեջանը խիստ անհանգստացած և մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող ներքին քաղաքական գործընթացներով։ 
 
Ադրբեջանական պետական ապարատը, մեդիադաշտը լծվել են, այսպես ասած, խաղաղության պայմանագրի կնքման խիստ անհրաժեշտության մասին հրապարակումներով։ Ադրբեջանական մեդիադաշտում ակտիվորեն հիմա էլ շրջանառվում է մի «լուր», ըստ որի հայ մտավորականները մայիսի 9-ին դիմել են ՀՀ վարչապետին Ադրբեջանի հետ անհապաղ խաղաղության պայմանագիր կնքելու խնդրանքով։ Ներկայացնում եմ, այսպես ասած, այդ դիմումը, որը ակտիվ տարածվում է ադրբեջանական ԶԼՄ-ներում։ Հատկանշական է, որ ոչ մի մտավորականի անուն չի հիշատակվում։
 
Թարգմանաբար ներկայացնում եմ տարածվող հայտարարության տեքստը․ 
 
«Հայաստանի Հանրապետության պետական ​​տոների ցանկի համաձայն՝ մայիսի 9-ը նշվում է որպես «Հաղթանակի և խաղաղության տոն։
 
Մենք՝ Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիներս, օրվա խորհուրդը մեկնաբանում ենք որպես խաղաղության հստակ պահանջ, քանի որ խաղաղությունը հաղթանակ է, իսկ խաղաղությամբ չպսակված «հաղթանակը»՝ պարտություն։
 
Մենք կողմ  ենք խաղաղությանը և  պնդում, որ խաղաղությունն այլընտրանք չունի: Եվ սա ոչ թե պարտվողի վզին օղակ է, այլ 2021 թվականի արտահերթ ընտրություններում վավերացված Հայաստանի ժողովրդի՝ խաղաղ երկնքի տակ ապրելու կամքի ազատ արտահայտումը։
Կիսելով պատերազմի արհավիրքից տուժած մեր ժողովրդի ցավն ու վիշտը, քաղաքացիական հասարակության մեր գործընկերների բոլոր արդարացված մտավախությունները՝ մենք խաղաղություն ենք պահանջում առանց «բայց»-ի»,- ասվում է, ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի հայ մտավորականության հայտարարության մեջ։ 
 
Եթե որևէ մեկը այս տեսակ հայտարարության մասին տեղյակ է, խնդրում եմ ինձ ուղարկեք հղումը»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն