Ընդդիմության համար չափազանց տխուր օր էր, հետեւություններ անել է պետք


Ընդդիմության համար չափազանց տխուր օր էր, հետեւություններ անել է պետք

  • 12-05-2022 16:10:28   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Սուրեն Սուրենյացը գրում է
 
«Երեկ ընդդիմության համար չափազանց տխուր օր էր, հետեւություններ անել է պետք: 
Իհարկե, հասկանալի պատճառներով` Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոսքը կորցրել է իր արժեքը ու դրա պատճառն այն է, որ գործող վարչապետը հանդես է գալիս հակասական հայտարարություններով։
 
Մյուս կողմից, Նիդեռլանդներում Փաշինյանը ԼՂ խնդրում, հայ- ադրբեջանական դիալոգի վերաբերյալ հանդես է եկել մի քանի հայտարարություններով։ Դրանք կարող էին գոնե մասամբ ցրել այն մտավախությունները, որոնք ընդդիմադիր վերջին գործընթացի առիթ են հանդիսացել։ 
Ասածս այն է, որ ընդդիմությունն արմատական դիրքերից նահանջելու ու իշխանության հետ խորհրդարանական ու այլ ֆորմատներով բանակցելու, երկխոսելու ազդակ ստացել է, եթե, իհարկե, ակցիաների բուն նպատակը Հայաստանի անվտանգությունն ու Արցախն են։
 
Եթե խորհրդարանական ընդդիմությունը գնա դիալոգի ճանապարհով, ապա ոչ միայն  կարող է քաղաքականապես մոտիվացված համարել վերջին օրերի իր գործողությունները, այլ նաև պնդել, որ իր գործողություններով նպաստել է արտաքին քաղաքական ռիսկերի չեզոքացմանը։
Եթե շեշտը դրվի անտագոնիստական տրամադրությունների գեներացիայի ու Երեւանի քաղաքապետարանի "պաշարման" տիպի արկածախնդիր գործողությունների վրա, ապա շարժումը օրերի ընթացքում մարգինալացվելու է` դրանից բխող հետեւանքներով։
 
Երեկ ընդդիմության համար չափազանց տխուր օր էր, հետեւություններ անել է պետք»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play