Սահմանազատման և անվտանգության հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ Մոսկվայում


Սահմանազատման և անվտանգության հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ Մոսկվայում

  • 12-05-2022 18:00:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Դուշանբեում ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-ից 17-ը Մոսկվայում: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը: 
 
«Ուզում եմ տեղեկացնել, որ ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների հարցը: Կարծեմ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հետ կա համաձայնություն, որ մայիսի 16-ին և 17-ին Մոսկվայում տեղի կունենան կոմունիկացիաների հարցով քննարկումներ, կա պայմանավորվածություն, որ այնտեղ նույն օրերին կկազմակերպվի նաև սահմանազատման և սահմանային անվտանգության խնդրով երկկողմ հանդիպում»,- ասել է Միրզոյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը