Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ ռազմական ներկայության ընդլայնմանը


Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ ռազմական ներկայության ընդլայնմանը

  • 13-05-2022 12:21:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի՝ Վաշինգտոն այցելությունից օրեր առաջ երկրի խորհրդարանը հավանություն է տվել Միացյալ Նահանգների հետ պաշտպանական համագործակցության համաձայնագրի թարմացմանն ու վերանայմանը, հայտնում է Greek City Times-ը։
 
Միցոտակիսը նախատեսում է երկուշաբթի Սպիտակ տանը հանդիպել նախագահ Ջո Բայդենի հետ, երկու առաջնորդները, ինչպես սպասվում է, կքննարկեն Ուկրաինայում ընթքացող ռազմական գործողությունները, էներգետիկ ճգնաժամը և Միջերկրական ծովում լարվածությունը:
 
ԱՄՆ-Հունաստան փոխադարձ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը (MDCA), որն առաջին անգամ ստորագրվել է 1990 թվականին, թույլ է տալիս ամերիկյան ուժերին վերապատրաստվել և գործել հունական տարածքում:
 
Վերջին փոփոխությունը, որը համաձայնեցվել է 2021 թվականին, ընդլայնում է գործընկերությունը՝ թույլ տալով ԱՄՆ ուժերի ներկայությունը ևս չորս ռազմական տարածքներում, ներառյալ՝ երկու բանակային ճամբարները Կենտրոնական և հյուսիսային Հունաստանում և ռազմածովային բազան Կրետե կղզում:
 
Մայիսի 12-ին Վաշինգտոնը պաշտոնական հարցում էր ուղարկել Հունաստանի կառավարությանը՝ Կրետե կղզում F-35 և F-15 ինքնաթիռներ տեղակայելու համար։ Այս տարածքում են գտնվում հունական բանակի մի քանի ռազմական օբյեկտներ, ինչպես նաև տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գլխավոր հենակետերից մեկը։
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play