13-05-2022 12:53:03 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Կառավարության նախաձեռնությամբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի:
Կառավարության որոշման նախագծում նշվում է, որ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվելու է 5 օրինագիծ՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխությունների, «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի, «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը: