Բաքուն հայտարարում է՝ պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ


Բաքուն հայտարարում է՝ պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ

  • 13-05-2022 14:12:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, այդ թվում՝ ստորագրել խաղաղության համաձայնագիր և սկսել սահմանների սահամանազատման գործընթացը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Դուշանբեում ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին։
 
«Այդ կապակցությամբ նա տեղեկացրել է, որ քայլեր են ձեռնարկվում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների համար, մասնավորապես որոշվել են երկու երկրների միջև սահմանների սահմանազատման ազգային հանձնաժողովների նախագահներն ու ձևաչափը»,- փոխանցում է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
 
Աղբյուրի համաձայն Բայրամովը նաև պնդել է, որ «հակամարտությունը մնացել է անցյալում, ներկայումս գլխավոր խնդիրը օկուպացիայից ազատագրված տարածքների վերակենդանացումն է, տնտեսական ու հաղորդակցական կապերի վերականգնումը, երկարաժամկետ խաղաղության ու կայունության ապահովումը»։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը