Իջևանում կոտրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանը


Իջևանում կոտրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանը

  • 13-05-2022 20:08:07   | Տավուշի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է. Մեզ պատմեցին, որ ժամեր առաջ Իջևան քաղաքում, արդեն չորրորդ անգամ կոտրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանի գլուխը, ապա արձանի վրա կարմիր ներկ լցրել:
 
Հիշեցնենք, որ Փաշինյանի արձանը նախկինում տեղադրված էր Իջևան-Նոյեմբերյան մայրուղու հատվածում, սակայն երեք անգամ կոտրելուց հետո արձանը տեղափոխվել է Իջևանի եկեղեցու բակ, սակայն եկեղեցու բակում ևս արդեն չորրորդ անգամ այն կոտրել են:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը