Ռուսաստանի նոր պլաններն Ուկրաինայում


Ռուսաստանի նոր պլաններն Ուկրաինայում

  • 14-05-2022 10:06:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Ռուսաստանը մտել է Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի երրորդ փուլը և պատրաստվում է երկարաժամկետ մարտերի։ Այս մասին Համաուկրաինական հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է ներքին գործերի նախարարի խորհրդական Վիկտոր Անդրուսիվը։
 
Անդրուսիվը նշել է, որ առաջին փուլը Ուկրաինան «մի քանի օրում» գրավելու փորձ էր, երկրորդը՝ արևելքում Ուկրաինայի պաշտպանության ուժերի մեծ շրջափակում իրականացնելը, սակայն դրանք չեն իրագործվել։
 
«Հիմա եկել է երրորդ փուլը, երբ նրանք սկսում են պատրաստվել պաշտպանելու այն գիծը, որտեղ կանգ են առել, ինչը ցույց է տալիս, որ նրանք պատրաստվում են երկարատեւ պատերազմի։ Նրանց հաշվարկն այն է, որ պատերազմի առաջացրած ճգնաժամը Արեւմուտքին կստիպի բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ, և Արևմուտքը կփորձի մեզ ինչ-որ բանի հետ փոխանակել», ասել է նա։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը