ԱՄՆ պաշտպանության նախարարը Սերգեյ Շոյգուին կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Ուկրաինայում


ԱՄՆ պաշտպանության նախարարը Սերգեյ Շոյգուին կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Ուկրաինայում

  • 14-05-2022 13:20:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Ուկրաինայում:
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը՝ ռուս-ուկրաինական հակամարտությունից ի վեր սա նրանց առաջին հեռախոսազրույցն է: 
 
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ Օսթինը հեռախոսազրույցում ընդգծել է հաղորդակցության պահպանման կարևորությունը:
 
Ռուսական կողմը հայտնել է, որ  հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, քննարկվել են միջազգային անվտանգության արդիական հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը