Մակրոնը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու հանգուցյալ նախագահին նվիրված հիշատակի արարողությանը


Մակրոնը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու հանգուցյալ նախագահին նվիրված հիշատակի արարողությանը

  • 14-05-2022 13:43:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews.Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի օրը կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու ԱՄԷ-ի հանգուցյալ նախագահ Խալիֆա բեն Զայեդ Ալ Նահյանին նվիրված հիշատակի արարողությանը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է BFM հեռուստաալիքը։
 
Մակրոնի՝ երկրից մեկնելով պայմանավորված՝ Ֆրանսիայի վարչապետը չի կարողանա մասնակցել կիրակի օրը Վատիկանում երեք հայրենակիցների սրբադասման արարողությանը։ Կանոնակարգի համաձայն՝ նախագահն ու վարչապետը չեն կարող միաժամանակ բացակայել երկրից։
 
Խալիֆա բեն Զայեդ Ալ Նահյանը մահացել է ուրբաթ օրը՝ 73 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո։ ԱՄԷ-ում 40-օրյա համազգային սուգ է հայտարարվել, որի ընթացքում ազգային դրոշները կխոնարհվեն։ Երեք օրով փակ կլինեն բոլոր նախարարությունները, պետական ​​հիմնարկները և մասնավոր հատվածի ձեռնարկությունները։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը