ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել


ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

  • 14-05-2022 14:00:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուս-ուկրաինական պատերազմը սկսվելուց հետո առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինը և Սերգեյ Շոյգուն։
 
Պենտագոնի մայիսի 13-ի երեկոյան տարածած հաղորդագրությունում նշված է, որ «Օսթինը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Ուկրաինայում և ընդգծել կապեր պահպանելու կարևորությունը»։
 
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են միջազգային անվտանգության հրատապ հարցերը, ներառյալ Ուկրաինայի իրավիճակը։ Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
 
Վերջին անգամ ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց էին ունեցել փետրվարի 18-ին՝ մինչև Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը