G7-ի երկրները հայտնել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու պատրաստակամության մասին


G7-ի երկրները հայտնել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու պատրաստակամության մասին

  • 14-05-2022 17:02:30   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Մեծ յոթնյակի (G7) երկրները՝  Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ճապոնիան պատրաստ են շարունակել պատժամիջոցների միջոցով ճնշումների գործադրումը Ռուսաստանի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է G7-ի ԱԳ նախարարների կողմից ընդունված համատեղ հայտարարության մեջ:
 
«Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ շարունակելու ուժեղացնել տնտեսական ու քաղաքական ճնշումը Ռուսաստանի նկատմամբ»,- ասվում է փաստաթղթում:  Նշվում է, որ պատժամիջոցներն ուղղված են լինելու ընդդեմ «ռուսական էլիտայի, այդ թվում և տնտեսական սուբյեկտների, կենտրոնական կառավարական մարմինների ու զինված ուժերի»:
 
Նախարարները հայտնել են, որ G7-ը շարունակելու է արևմտյան երկրների տնտեսություններից, միջազգային ֆինանսական համակարգերից ու համաշխարհային ինստիտուտներից Ռուսաստանի մեկուսացման քաղաքականությունը: «Մենք կընդլայնենք մեր պատժամիջոցները՝ դրանցում ներառելով նաև ոլորտներ, որոնցից հատկապես կախում ունի Ռուսաստանը»,- ասվում է հայտարարության մեջ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play