Չի կարելի վարկաբեկել ողջ ազգին. հեռու մնացեք կեղծ հայրենասերներից

Չի կարելի վարկաբեկել ողջ ազգին. հեռու մնացեք կեղծ հայրենասերներից

  • 14-05-2022 21:03:48   | Հայաստան  |  Հասարակություն

ՀԱՏՈՒԿ  ՁԵՐ  ՀԱՄԱՐ,  Իմ  ԽՈՀԵՄ  ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ․․․
 
/Բարեկամներ, առողջական  խնդիրների  պատճառով  մի  փոքր  կուշանա  իմ  ծրագրային  վերադարձը,/   
Անհանդուրժելի  է հայ  հսարակության պառակտության այսօրվա  իրականությունը, երբ  աշխարհի  խաղաղությունը  երրորդ  համաշխարհայինի  ճիրաններում  է,   նշանակում  է  հայ  հասարակության  ստվար  ուրացողների  մի  հատված  այդպես  էլ  դասեր  չառավ  բոլորովին  մենակ  ու  անօգնական  մնացած  վերջին  44  օրյա  պատերազմի  աններելի  կորուստներից։  Հայոց  ազգը,  հայ   ազնիվ  ու  աշխատասեր  ժողովուրդը  իր  հազարամյակների  պատմության  ընթացքում  բազում  արհավիրքներ  է  տեսել,  սակայն,   շարունակել  է    ապրել  և  աշխարհին  զարմացնել  իր  անզուգական  զավակներով։  Այսօր  էլ  մեր  կողքին  ունենք հայրենապաշտ  ու  տաղանդավոր  որդիներ, որոնք  պատրաստ  են իրենց  փորձով  ու  իմաստնությամբ,  տաղանդով  ու  նվիրվածությամ,  առանց  կոռուպցիոն  գայթակղությունների,  ստանձնել  երկրի  անվտանգության  ու  ինքնության  պահպանության  հուսալիությունը։  Տեղեկատվական  զանգվածը չափազանց  հեռու  է  ազգային  պետական  մտածողությունից,  չի  կարելի  պետական  անվտանգությունը  դարձնել  թիմային  եսապաշտական  շահագրգռությունների  թեմա,  չի  կարելի  վարկաբեկել  ողջ  ազգին՝  տարբեր  հարթակներում սրեղծելով  բարոյալքվածության  մթնոլորտ,  որի  պատճառով   հասարակության մեջ   ձևավորվում  է  անհուսալի   անտարբերություն սեփական  երազանքների  նկատմամբ,  թուլացնելով  ազգային  դիմադրության  միասնական  ուժը  և  խոցելի  դարձնելով  երկիրը։ Կրկնում  եմ՝  Հայրենիքն  ապրում  է  հայրենասիրությամբ  և  կործանվում  նրա  պակասից։ / Նժդեհ/ Հայրենիքը  ես  վստահում  եմ  միայն  այն  հերոսներին,որոնց   հոգիներում  Հայաստան   կա  դրոշմված․․Հեռու  մնացեք  կեղծ  հայրենասերներից,,, Արած  գործերով  դատեք  և  ոչ  թե  խոսքերով։
 
գրող - հրապարակախոս
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն

Արմենպրես
08-08-2022 11:00 | Ասուլիս

Արմենպրես