Էներգետիկայի ոլորտում Երևանի հետ լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել. դիվանագետ


Էներգետիկայի ոլորտում Երևանի հետ լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել. դիվանագետ

  • 16-05-2022 12:14:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ISNA գործակալությունը հայտնում է, որ Իրանի արտգործնախարարության տնտեսական դիվանագիտության հարցերով փոխնախարար Մեհդի Սաֆարիի և համապատասխան գերատեսչությունների ղեկավար կազմի ներկայությամբ անցկացվել է Հայաստան-Իրան տնտեսական համատեղ հանձնաժողովի արդյունքներն ամփոփող նիստ։
 
Մեհդի Սաֆարին, անդրադառնալով համատեղ հանձնաժողովի նիստի ընթացքում ունեցած ձեռքբերումներին, նշել է, որ Էներգետիկայի արտահանման և սվոփի հարցում Երևանի հետ լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, և այս տարի կանխատեսվում է փոխանակումների 30% աճ։
 
Սաֆարին հայտարարել է, որ մոտ 18 համատեղ տնտեսական հանձնաժողովներ են անցկացվել՝ նպատակ ունենալով ավելացնել արտահանումը, արտահանել ինժեներական ծառայությունները և դյուրացնել առևտուրն ու տարանցումը մինչև այս տարվա սեպտեմբերի վերջ։
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը