Ռուսաստանը եւ Իրանը կարող են նավթագազային սարքավորման գործարան հիմնել


Ռուսաստանը եւ Իրանը կարող են նավթագազային սարքավորման գործարան հիմնել

  • 16-05-2022 13:38:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրանի եւ ՌԴ-ի ընկերությունները կարող են նավթագազային ոլորտի համար սարքավորումների արտադրության համատեղ գործարան հիմնել եւ հետագայում արտահանել դրա արտադրանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
 
«Մենք կարող ենք ռուսաստանյան ընկերությունների ներուժն ու հնարավորություններն օգտագործել արդյունահանման, նավթի հանքավայրերի յուրացման, սարքավորումների պատրաստման եւ տեխնոլոգիաների փոխանցման ոլորտում: Բացի այդ, երկու երկրների ընկերությունները, համատեղ գործարան հիմնելով Իրանում եւ արտադրելով ավելի շատ, քան այս երկրում օգտագործվող սարքավորումն Է, կարող են իրականացնել դրա արտահանումը»,-ասել Է դեսպանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play