Ռուսական ուժերը խոցել են ուկրաինական 10 ԱԹՍ, 3 ինքնաթիռ․ ՌԴ ՊՆ


Ռուսական ուժերը խոցել են ուկրաինական 10 ԱԹՍ, 3 ինքնաթիռ․ ՌԴ ՊՆ

  • 16-05-2022 13:51:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews. Ռուսական ուժերը վերջին մեկ օրվա ընթացքում Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, Խարկովի մարզի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բնակավայրերի երկնքում խոցել են ուկրաինական 10 ԱԹՍ, այդ թվում՝ խորհրդային արտադրության 2 ռեակտիվ Տու-143 «Ռեյս»։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով նաև ուկրաինական այլ ռազմական օբյեկտներին հասցված հարվածների մասին։
 
«Օդային տեղակայման բարձր ճշգրտության հրթիռներով խոցվել է կառավարման երկու կետ, կենդանի ուժի և տեխնիկայի կենտրոնացման 16 շրջան, 8 երկարաժամկետ կրակակետ, հրթիռահրետանային 5 պահեստ։ Օպերատիվ մարտավարական և բանակային ավիացիայի կողմից խոցվել է կառավարման 3 կետ, կենդանի ուժի և տեխնիկայի կենտրոնացման 104 շրջան, վառելիքի 2 պահեստ։ Եվգենովկա և Վելիկայա Կամիշևախա բնակավայրերի մոտ օդում խոցվել է 2 Սու-25 ինքնաթիռ։ Զմեինի կղզու մոտ խոցվել է ուկրաինական Սու-24 ինքնաթիռ»,- հայտնել է Իգոր Կոնաշենկովը։
 
Ռուսական պետական լրատվամիջոցները հաղորդում են նաև այն մասին, որ ուկրաինական ուժերը ծանոր հրետանու կիրառմամբ գնդակոծել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքը։ Գնդակոծվել է նաև դպրոց Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը