Հայաստանն ամենապահանջված երկիրն է ՌԴ քաղաքացիների համար. ուսումնասիրություն


Հայաստանն ամենապահանջված երկիրն է ՌԴ քաղաքացիների համար. ուսումնասիրություն

  • 16-05-2022 14:05:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik Արմենիա. Պահանջարկ վայելող երկրների առաջին եռյակում են նաև Թուրքիան ու Ղրղզստանը։
 
Ռուսաստանում 2022 թվականի հունիս–օգոստոսին նախատեսված արտասահմանյան չվերթերով ամրագրումների մեծ մասը բաժին է ընկնում Հայաստանին, ինչպես նաև Ղրզստանին և Թուրքիային։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ–ը՝ հղում անելով «OneTwoTrip» ծառայությանը։
 
«Արտասահմանյան երկրների շարքում ամենամեծ պահանջարկը վայելում է Հայաստանը (ամրագրումների 18,7%), որին հաջորդում են Թուրքիան (16%), Ղրղզստանը (14,5%), Ղազախստանը (3,8%) և Հունաստանը (3,4%)»,– ասված է վերլուծությունում։
 
ՌԴ քաղաքացիները նաև ամրագրումներ են արել դեպի Տաջիկստան (3%), Իսրայել (2.9%), Իտալիա (2.4%) և Վրաստան (2.2%)։
 
Ծառայությունն ուսումնասիրել է նաև Ռուսաստանի ներքին ուղղություններից, ըստ այդմ` ՌԴ բնակիչների շրջանում պահանջարկ ունեն Մոսկվան (18.2%), Սոչին (15.6%), Սանկտ Պետերբուրգը (10.7%), Սիմֆերոպոլը (6.7%) և Կալինինգրադը (4.3%)։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play