ՌԴ օդանավակայանները կանգնել են լուրջ խնդրի առաջ


ՌԴ օդանավակայանները կանգնել են լուրջ խնդրի առաջ

  • 16-05-2022 14:15:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. ՌԴ Օդանավակայանների ասոցիացիան խնդրել է տրանսպորտի նախարարությանը թույլ տալ օդանավակայաններին դուրս չգրել ուղեբեռի և ուղևորների զննման համար նախատեսված արտասահմանյան սարքավորումները տվյալ ծառայության ժամկետի ավարտից հետո, գրում է Կոմերսանտը։
 
Ռուսական օդանավակայանների 90%-ը համալրված է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆինլանդիայի արտադրած սարքավորումներով, և պատժամիջոցների պատճառով հնարավոր չէ դրանք փոխարինել նորով։
 
Ընդ որում, օդանավակայանների մեծ մասում տեղադրված արտասահմանյան սարքավորումները նախատեսված են տասը տարվա համար, շատ դեպքերում այդ ժամկետն արդեն սպառվում է։
 
Առանց հին սարքավորումների օգտագործման թույլտվության, օդանավակայանները կարող են անցնել ձեռքով զննման, ինչը նշանակում է, որ ուղևորները ստիպված կլինեն ժամերով հերթ կանգնել:
 
Օդանավակայաններում, որոնց հետ զրուցել է «Կոմերսանտ»-ը, ասում են, որ դեռևս սուր խնդիր չկա, և հույս ունեն սարքավորումներ ստանալ Չինաստանից և Բելառուսից:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play