Իսրայելը պնդում է, որ Իրանում ստորգետնյա կենտրոններում նոր ցենտրիֆուգներ են տեղադրում`ուրան ստանալու համար


Իսրայելը պնդում է, որ Իրանում ստորգետնյա կենտրոններում նոր ցենտրիֆուգներ են տեղադրում`ուրան ստանալու համար

  • 17-05-2022 16:35:24   | Իսրայել  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իսրայելը պնդում է, որ Իրանում ցանկանում են ստորգետնյա կենտրոնում գերարդիական նոր ցենտրիֆուգներով արտադրել հարստացված ուրան, որը հետագայում հնարավոր է մշակել և միջուկային ռումբ ստեղծել, գրում է Ազատությունը
 
«Իրանը փորձում է ավարտել հազար լրացուցիչ IR-6 տեսակի ցենտրիֆուգների արտադրությունը և տեղադրումը միջուկային կենտրոններում, այդ թվում` Նաթանզի համալիրի մոտակայքում», - ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Բեննի Գանցը:
 
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին անցած ամսվա ընթացքում ասել է, որ Իրանը փորձում է ստորգետնյա կենտրոններում տեղադրել նոր ցենտրիֆուգները և այդպես դրանք պաշտպանել հնարավոր հարձակումներից:
 
Գանցը նորից ակնարկել է, որ Իսրայելը կարող է կանխարգելիչ գրոհներ նախաձեռնել Իրանում` միջուկային ռումբի ստեղծումը կանխելու համար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play