Ֆինլանդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ՆԱՏՕ-ին անդամակցությանը


Ֆինլանդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ՆԱՏՕ-ին անդամակցությանը

  • 17-05-2022 17:35:03   | Ֆինլանդիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ֆինլանդիայի խորհրդարանը կողմ է հանդես եկել ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Որոշմանը «կողմ» է քվեարկել 200 պատգամավորից 188-ը, դեմ՝ ութը, բացակայել են երեքը, Lragir.am-ի փոխանցմամբ՝ գրում է Yle-ն։ Խորհրդարանականների մեծամասնությունը մերժել է Ձախ ուժերի դաշինքի պատգամավոր Մարկուս Մուստայարվիի՝ ռազմական դաշինքին միանալուց հրաժարվելու առաջարկը։
 
Տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ իրենց ելույթներում ընդգծել են, որ դաշինքի անդամ դառնալու Ֆինլանդիայի մտադրությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ։ Վարչապետ Սաննա Մարինը, ելույթ ունենալով հանդիպման բացմանը, ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակը ձևակերպեց հետևյալ կերպ. «Եթե մեզ վրա հարձակվեն, մեզ կօգնեն։ Իսկ եթե ուրիշների վրա հարձակվեն, ուրեմն մենք կօգնենք»։
 
Արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն ասել է, որ Հելսինկին նախատեսում է ՆԱՏՕ-ին դիմել մայիսի 18-ին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play