Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել


Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել

  • 17-05-2022 18:00:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ սույն թվականի մայիսի 17-ին, տեղական ժամանակով ժամը 17:03-ին (Գրինվիչի  ժամանակով մայիսի 17-ին, ժամը 13:03-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.93⁰ և արևելյան երկայնության 45.15⁰ աշխարհագրական կոորդինատներով  Հայաստան  Խաշտառակ  գյուղից 3 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
 
Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Ազատամուտ, Դիտավան, Այգեհովիտ, Լուսաձոր, Խաշտառակ գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play