Մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը


Մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը

  • 17-05-2022 19:46:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը:
 
Նշենք, որ այսօր առավոտյան ընդդիմադիրները վերսկսել էին բողոքի անհնազանդության գործողությունները: Նրանք փորձել էին փակել փողոցներ, սակայն ոստիկանները կարճ ժամանակում բացել էին դրանք:
 
Բերման է ենթարկվել ակցիայի 414 մասնակից: Նրանց թվում էր նաև Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը: Ինչպես նաև ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժանմունք էին տեղափոխվել նախկին պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Արմեն Աշոտյանը:
 
Հիշեցնենք՝ մայիսի 2-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել Երևանում. խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած շարժումը ակցիաներին զուգահեռ նստացույց է հայտարարել Ֆրանսիայի հրապարակում, որն իրականացնում են շարժման փոքրաթիվ անդամներ: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play