Բերման են ենթարկվել Արթուր Վանեցյանի որդին ու «Հայրենիք» կուսակցության բազմաթիվ անդամներ


Բերման են ենթարկվել Արթուր Վանեցյանի որդին ու «Հայրենիք» կուսակցության բազմաթիվ անդամներ

  • 18-05-2022 10:28:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Երևանի մի շարք փողոցներում շարունակվում են  «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաները:
 
Փակ ճանապարհներն ու խափանված երթևեկությունը վերականգնելու նպատակով ոստիկանության մեծաթիվ ուժեր բերման են ենթրկում մի շարք անձանց: Այսօր բերման ենթարկվածների թվում են Արթուր Վանեցյանի որդին, «Հայրենիք» կուսակցության քարտուղարն ու կուսակցության բազմաթիվ անդամներ, կան բերման ենթարկված աղջիկներ ևս: 
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման ենթարկվածների թվում այսօր կրկին Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն էր ու նրա գլխավորությամբ փողոցը փակած խմբի անդամները, ինչպես նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ Էդուարդ Շարմազանովն ու Արմեն Աշոտյանը: Նրանց հետ միասին ոստիկանության բաժիններ են տարվել նաև ՀՀԿ-ական գործիչներ Գագիկ Մինասյանն ու Սամվել Նիկոյանը։
 
Հիշեցնենք՝ մայիսի 2-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել Երևանում, նաև գրեթե ամենօրյա ռեժիմով երեկոյան ժամերին կազմակերպվում են հանրահավաքներ: Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած շարժումը ակցիաներին զուգահեռ նստացույց է հայտարարել Ֆրանսիայի հրապարակում, որն իրականացնում են շարժման փոքրաթիվ անդամներ: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play